Լրահոս
Քաղաքական
21:21
26.10.19
135

3 դժվար հարցեր՝ Հայաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բարդ զրույց է ունեցել BBC-ի լրագրող Սթիվըն Սակուրի հետ: Նա Մնացականյանին հարցրել է հին ու Նոր Հայաստանների, կոռուպցիայի, Արցախյանի հարցի մասին: Սուր հարցերին մեր արտգործնախարարի պատասխանները անհանգստացրել են հայ վերլուծաբաններին: Մասնավորապես, Արցախյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին Մնացականյանը տվել է ոչ հստակ պատասխաններ, կրկնել վարչապետ Փաշինյանի խաղաղասիրական թեզը: Ինչին հաղորդավարը հակադարձել է իր ուղիղ հարցով՝ արդյոք վարչապետ Փաշինյանը խաղաղություն է ուզում, երբ Ստեփանակերտում հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ: