Լրահոս
Միջազգային
15:22
10.10.25
101

«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը Երևանում կամ Բաքվում կանցկացվի. Կոպիրկին

Img default alt hy

«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել մինչև տարեվերջ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ Այս մասին «Սպուտիկ Արմենիա»-ի հաղորդմամբ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը։

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ Մոսկվան ներկայում օգնում է համակարգել առաջնահերթությունների հերթականությունը, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ են հյուրընկալել գագաթնաժողովը։

Կոպիրկինը սա անվանել է օգտակար և պահանջված ձևաչափ՝ հավելելով, որ տարածաշրջանի պետություններն իրենք պետք է կարևոր դեր խաղան տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։