Լրահոս
Հասարակական
18:15
27.02.26
90

1988 թվականի փետրվարի 27. Արցախյան խաղաղ շարժմանն ի պատասխան՝ ցեղասպանություն. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «1988 թվականի փետրվարի 27-ին Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքում,

ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորման համար սկիզբ առած Արցախյան խաղաղ շարժման և փորձելով վրեժ լուծել Խրամորթում ադրբեջանական հրոսակների դեմ հայերից կրած պարտության

համար, ադրբեջանցի մարդասպանները՝ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ և ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունների լուռ անտարբերության պայմաններում, հայերի ցեղասպանություն

իրականացրեցին։ Զոհերի թիվն ու անունները չհրապարակվեցին, մեղավորները խուսափեցին պատժից․․․․»: