Լրահոս
Հասարակական
22:10
26.02.26
961

19-ամյա զինծառայողին սպանել են. կա կասկածյալ

Img default alt hy

Այսօր հայտնել էինք, որ News.5tv.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել՝ հրազենի գործածման հետևանքով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։