Լրահոս
Քաղաքական
21:17
01.03.26
460

18 տարի առաջ այս օրը՝ թույլ չտրվեց թշնամու օրակարգը սպասարկող ուժերին պետականության բռնազավթում․ Գագիկ Ասատրյան

Img default alt hy

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «18 տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին, «հզոր ուժերի» հովանավորչությամբ Հայաստանում հեղաշրջման փորձ արվեց: Կիրառվեցին գունավոր հեղափոխություններին հատուկ տեխնոլոգիաներ, այրվեցին ու թալանվեցին խանութներ, հանրային տրանսպորտներ և մասնավոր սեփականություններ: Ադրբեջանը ճանկերը սրած՝ րոպե առ րոպե սպասում էր հեղաշրջման, որպեսզի անկայությունից օգտվելով՝ հարձակվի Արցախի վրա…

Ժամը մեկ ընդդիմադիրների կողմից ԱՄՆ դեսպանին էին զեկուցվում դեպքերի ընթացքի մասին…կարծես, ամեն ինչ կար՝ հեղաշրջում իրականացնելու համար…բայց…բայց պետության թշնամիները մեկ հանգամանք հաշվի չէին առել՝ իրենց առջև ղեկավար էր, ով պատրաստ էր ցանկացած գնով պահել երկրի սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իրենց առջև մեկն էր, ով երբեք չերերաց, իրենց առջև մեկն էր, ով թույլ չտվեց պետականության բռնազավթումն ու դրան հաջորդող Արցախի անկումը:

Իսկ, որ ինչպես 2008-ը այնպես էլ՝ 2018-ը Արցախը թշնամուն նվիրելու մասին էր, դրանում կասկած անգամ չկա…

Հայաստանում, որտեղ կրկին անգամ առաջնային կլինեն պատիվն ու արժանապատվությունը, մարտի 1-ը կհռչակվի որպես ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ:

Այդ օրը գալու է…Ամեն»: