Լրահոս
Իրավական
17:45
09.10.25
167

18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ է հայտնաբերվել

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։