Լրահոս
Միջազգային
15:45
07.03.26
100

Զոհեր և փլատակներ՝ Խարկովում, խոշոր հրդեհ՝ Դնեպրոպետրովսկում

Ռուսական հարվածների հետևանքով Խարկովում առնվազն յոթ զոհ կա: Փրկարարները հինգհարկանի բնակելի շենքի փլատակներից ավելի քան  10 վիրավորի են հանել: Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ հրթիռակոծությունից ավերվել են  շենքի  առաջինից հինգերորդ հարկերը, ինչպես նաև հարևան շենքի չորրորդ և հինգերորդ հարկերի բնակարանները: