Լրահոս
Քաղաքական
14:54
26.03.26
315

«Ժողովրդից «թռած» ես ման գալիս». Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 111 շենք՝  ցույց տալու, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են ապրում շենքի բնակիչները։

Շենք 3-րդ աստիճանի վթարային է։

«Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Միայն անցած տարի հավաքել եք 23 միլիարդ դրամ, հաջորդ տարի արդեն 30 միլիարդ եք հավաքելու։ Ուղիղ հարց եմ տալիս՝ այս մարդկանց գույքահարկը վերցնում եք, ի՞նչ եք տալիս։

Ուզում եմ քաղաքային իշխանությանը բռնեմ ու բերեմ՝ տեսնելու այս պատկերը։

Ուղիղ հարց եմ տալիս՝ բարոյակա՞ն է այս կերպարով, այս պայմաններում մարդիկ ապրում են»,-նշում է Մ. Մանուկյանը։

Բնակիչներից մեկն ասում է. «Գևորգ Պապոյանն ընտրության ժամանակ եկավ, այստեղ ժողով արեց, մենք բոլորս էլ հավատացինք իրեն։ Մի մարդու նման ընտրեցինք, հիմա էլ ո՞նց հավատանք։ Մեր հավատը լրիվ կորել է։ Սա ապրելու ձև չէ, ուղղակի գոյատևում ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։