Լրահոս
Հայաստան
13:19
26.03.26
129

Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարին ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ընթանում են ըստ նախագծի։

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքների որակն ու ժամկետները պահպանելու պահանջը։

Возможно, это изображение один или несколько человек и памятник

Нет описания фото.

Нет описания фото.