Լրահոս
Միջազգային
16:28
04.04.26
336

Զախարովան տեղեկատվական պատերազմում ֆեյքերը համեմատել է միջուկային զենքի հետ

Img default alt hy

Տեղեկատվական պատերազմի պայմաններում կեղծ տեղեկությունները համադրելի են դարձել միջուկային զենքի հետ, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Յունկոր» մեդիաֆորումի ժամանակ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը, այլ երկրների հետ մեկտեղ, դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ: Հարձակումը ծավալվում է թվային միջավայրում՝ գաջեթներում, սոցիալական ցանցերում, չաթերում:

«Կեղծ տեղեկատվությունը, ֆեյքերը դարձել են զանգվածային խոցման, եթե ոչ ոչնչացման ոչ պակաս զենք, քան սովորական միջուկայինը», - ասել է Զախարովան: