Լրահոս
Միջազգային
17:03
12.03.26
106

Զախարովան մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձևի շուրջ

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծի շուրջ ընդունված որոշումը հարցականի տակ է դնում երկրների շահագրգռվածությունը կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թվում էր, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման... անկողմնակալ որոշումը պետք է պաշտպանվեր դրա բոլոր պատասխանատու անդամների կողմից, սակայն մեր նախաձեռնության օգտին քվեարկեցին միայն Չինաստանը, Պակիստանը և Սոմալին... Ստացվում է, որ նրանք շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում ներկայիս առճակատման դադարեցմամբ», -ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Լատվիան դեմ են արտահայտվել, իսկ մնացած երկրները նախընտրել են ձեռնպահ մնալ, թեև խորհրդակցությունների ընթացքում ռուսական տեքստի վերաբերյալ որևէ դժգոհություն չէին հայտնել։