Լրահոս
Քաղաքական
21:59
25.03.26
180

Խփել, հայհոյել, թքել. ազատ խոսքի հաշմանդամությունը՝ փաշինյանական Հայաստանում

Գյուղերում, Երևանի փողոցներում, մետրոյում Փաշինյանի տապալված զրույցները սովորական քաղաքացիների հետ՝ որպես խոսքի ազատության չտեսնված հաղթանակ են փորձում մարդկանց վրա վաճառել ՔՊ-ականները՝ հարուցելով լրագրողների, տեղեկատվական իրավունքի մասնագետների տարակուսանքը: Նրանք, ՔՊ-ականների պնդումներին հակառակ, վստահեցնում են, թե նախորդ իշխանությունների օրոք իրենք վախ չեն ունեցել արտահայտելու մտքեր, որոնք կարող են քրեական գործերի հիմք դառնալ: