Լրահոս
Հասարակական
23:15
05.03.20
64

Ոստիկանները ներխուժել են Արամ Վարդանյանի, նրա հարազատների տներ

Օրվա սկանդալն է դարձել ոստիկանների գիշերային այցելությունը «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներ: Մի քանի տասնյակ ոստիկաններ ինչպես պնդում են փաստաբանները, պատերի վրայով մագլցելով ներխուժել են տներ, ջարդել դռները, պատուհանները, մարդկանց բերման ենթարկել: Հետո պարզ դարձավ, որ ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են փնտրել, բայց գտել ու առգրավել են հարսանիքի Դի-վի-դի-ներ: Վարդանյանը, որն այդ պահին տանը չի եղել, մամուլին ոչ պակաս սկանդալային մանրամասներ է պատմել: Նրա խոսքով, դեպքից առաջ իրեն գործարք են առաջարկել, թե կպառկեցնեն ասֆալտին, կնկարեն, հետո իր համար լավ կլինի։ Բայց, փաստորեն, գործարքը չի կայացել: