Լրահոս
Քաղաքական
23:01
25.03.26
184

Վլադիմիր Վարդանյանի ոտքը «խերով» էր բարձր դատարան. ինչո՞ւ ավելի շատ փող կստանան ՍԴ դատավորները

Սահմանադրական դատարանի անդամներին հավելավճարներ տալու իշխանության որոշումը հերթական նախընտրական կաշառքն են համարում ընդդիմադիրները: Թոշակները, խնամքի կենտրոնի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու որոշումներից հետո հիմա էլ բարձր դատարանի անդամներին է ամսական հավելյալ փողեր խոստանում իշխանությունը: Այս մասին հայտնի է դարձել այսօր, այն բանից հետո, երբ ՔՊ-ականները միաձայն որոշել են Սահմանադրական դատարան ուղարկել իրենց նախկին թիմակցին՝ Վլադիմիր Վարդանյանին: