Լրահոս
Իրավական
18:10
07.05.26
962

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված երկու անձնից Դավիթ Այնազյանը կալանավորվեց

Img default alt hy

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երկու անձնից` 65-ամյա Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց։

Շուտով կտեղափոխեն Արմավիր ՔԿՀ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ դատախազության՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել զննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։ Նա նաև առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության: