Լրահոս
Հասարակական
16:27
24.09.25
109

Վալոդյային են հետևել, որդիս ուղղակի նրա հետ էր․ սպանված ոստիկանի հայր

Img default alt hy

Ինչպես հայտնի է, Փարաքար համանքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ սպանվել է նաև նրա ընկեր, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վերջինիս հայրը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հայտնեց, որ թիրախում Վալոդյա Գրիգորյանն է եղել, որդին ու վիրավորում ստացած անձն այդ պահին ուղղակի նրա հետ են եղել։

«Շինանյութի գումար էր տարել, որ տա Գրիգորյանին։ Կոֆե են խմել, դարպասից դուրս գալն ու էդ․․․հետևել են, տեսել են: Իմ կարծիքով, էս սաղ Գրիգորյանի պատճառով է»,- ասաց Աբրահամյանի հայրը՝ հույս հայտնելով, որիրավապահներնիրենցգործընկերոջսպանությունըկբացահատեն։

Նա պատմեց նաև, որ տեսանյութը տեսել է՝ մեկ հոգի է եղել սպանություն կատարածը: