Լրահոս
Հասարակական
23:24
07.03.20
85

Ծեծված սպայի հայրը «զարհուրելի փաստեր» է ուղարկել Եւրոպա

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, թեև երեկ ցույցի ժամանակ՝ հուսահատ պահին սպառնում էր, որ եթե իր տղային ծեծողները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող որդուն Կառավարության շենքի մոտ կտանի, այսօր որոշել է նամակ գրել Եվրադատարան ու Եվրախորհուրդ: Նրա խոսքով իր որդուն դաժան ծեծի ենթարկածներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սամվել Մխիթարյանը հայկական արդարադատությանը էլ չի վստահում: