Լրահոս
Միջազգային
18:15
26.03.26
146

Թրամփը սկանդալային նյութ է հրապարակել

Img default alt hy

Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է մի հոդվածի հղում, որում ասվում է, թե Ուկրաինայի իշխանությունները քննարկել են Վաշինգտոնի տրամադրած միջոցները 2024 թվականի ընտրություններում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին աջակցելու նպատակով ուղղելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահը որևէ կերպ չի մեկնաբանել ամերիկյան Just The News պորտալի այս նյութը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան հետախուզական ծառայությունները «որսացել են ուկրաինական կառավարության հաղորդագրությունները, որոնք վերաբերում էին Ուկրաինայում «մաքուր էներգետիկայի զարգացման համար» հատկացված ամերիկյան հարկատուների հարյուր միլիոնավոր դոլարները դեպի ԱՄՆ վերաուղղելու պլանի քննարկմանը»։ Ըստ հրապարակման՝ պլանի էությունն այն էր, որ այդ միջոցներն օգտագործվեին «այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի և Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի 2024 թվականի վերընտրվելու քարոզարշավի ֆինանսավորման համար»։ Նյութում ասվում է, որ այս տեղեկությունը բերված է հետախուզության գաղտնազերծված զեկույցում, որը ձեռք են բերել պորտալի լրագրողները։

Այնտեղ հստակեցվում է, որ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը վերջերս է իմացել որսացված այդ հաղորդագրությունների մասին և խնդրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին պարզել՝ արդյոք այդ պլանն ի վերջո իրականացվել է, և արդյոք հարկավոր է այդ տվյալները փոխանցել ՀԴԲ-ին (FBI)՝ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Գաբարդի օգնականները չեն հայտնաբերել «զգալի ապացույցներ» այն մասին, որ Բայդենի վարչակազմի օրոք տեղի ունեցածի առնչությամբ իրականացվել է «մանրակրկիտ հետաքննություն»։ Հրապարակման մեջ բերված տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին այդ պլանի քննարկմանը մասնակցել են ամերիկացի պաշտոնյաներ։