Լրահոս
Միջազգային
20:20
07.03.26
109

Թրամփը պնդում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը «ճանապարհին է»

Img default alt hy

Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը «ճանապարհին է»։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և, կարծում եմ, ևս մեկը ճանապարհին է։ Ինձ թվում էր՝ սա անելն ամենահեշտը կլինի,- ասել է նա Ֆլորիդայի Դորալ քաղաքում անցկացվող «Ամերիկայի վահան» գագաթնաժողովի ժամանակ։

«Տեսնենք՝ ինչ կստացվի։ Մենք բազմաթիվ անգամներ մոտ ենք եղել կարգավորմանը»,-ասել է նա։