Լրահոս
Միջազգային
20:09
27.03.26
143

Թրամփը նորից ժամանակ է տալիս Իրանին. Վաշինգտոն-Թեհրան ստվերային բանակցություններ

Իրանի հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ռուսաստանն է խնդրել քննարկել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Դիվանագիտական այդ մեծ սեղանի շուրջ հավանական քննարկումից առաջ շարունակվում է սրվել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իրանական հարվածներից կոնտեյներական մի նավ է ոչնչացվել Հորմուզի նեղուցում: Թրամփն էլ 10 օր ժամանակ է տվել Թեհրանին նեղուցը բացելու համար: