Լրահոս
Միջազգային
10:26
26.03.26
147

Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը․ WSJ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է հասնել Իրանի հետ հակամարտության ավարտին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Նման պնդմամբ հանդես է եկել Wall Street Journal (WSJ) թերթը։

Ըստ հրատարակության տեղեկությունների՝ ամերիկյան առաջնորդը մասնավոր զրույցներում հայտարարում է, որ ցանկանում է խուսափել ձգձգվող հակամարտության սցենարից և հորդորում է հավատարիմ մնալ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության նախնական ժամանակացույցին, որի տևողությունը չորսից վեց շաբաթ է։ Բացի այդ, նշում է պարբերականը, Թրամփն իր շրջապատին ասում է, որ Իրանի հետ հակամարտությունն իրեն շեղում է այլ առաջնահերթություններից։ Նրա մերձավոր խորհրդականներից մի քանիսը ցանկանում են, որ ամերիկյան առաջնորդը կենտրոնանա ընտրողներին հուզող առավել հրատապ խնդիրների, մասնավորապես՝ հակամարտությամբ պայմանավորված գների աճի վրա։

WSJ-ի գնահատմամբ՝ Սպիտակ տանը նախագահի այցը Չինաստան ծրագրել են մայիսի կեսերին՝ հաշվարկով, որ մինչ այդ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեն։