Լրահոս
Միջազգային
20:12
23.03.26
146

Թրամփին ճնշում են Ծոցից. ԱՄՆ-ը հետաձգում է Իրանի վրա էներգետիկ հարձակումները

Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր 9 երկրում արդեն առնվազն 39 էներգետիկ օբյեկտ է վնասվել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իրանական կողմի հետ քննարկումների արդյունքում է այդ որոշումը կայացվել: Թեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ որևէ շփում: