Լրահոս
Տարածաշրջան
23:20
07.03.26
914

Թուրքիան զգուշացրել է Իրանին իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռների արձակման անթույլատրելիության մասին․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիան զգուշացրել է Իրանին իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռների արձակման անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) նախարարական ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով։

Նրա խոսքով՝ Իրանը պետք է լավ հարաբերություններ պահպանի իր հարևանների հետ. «Երրորդ երկրների վրա հարձակվելու ռազմավարությունը խիստ սխալ է։ Այսօր մենք շարունակում ենք բոլոր դիվանագիտական շփումները՝ վերջ դնելու պատերազմին (ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև)։ 

Մյուս կողմից, Թյուրքական պետությունների կազմակերպությունը հզոր աջակցություն և համերաշխություն է ցուցաբերել Թուրքիայի և եղբայրական Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումների ժամանակ»։