Լրահոս
Հասարակական
22:12
03.03.20
83

Տնտեսական «կորոնավիրուս». Հայ-վրացական սահմանին «խցանում» է

Իսկ ի՞նչ գիտենք: Դե գիտենք, որ երկրում ուսումնական հաստատություններն են փակ՝ մեկ շաբաթով: Բայց շատ բան չգիտենք: Օրինակ պարզ չէ, թե ինչո՞ւ են Գոլդեն Փելեսում 3 տասնյակ մարդ մեկուսացվել, եթե Թեհրան-Երեւան հատուկ չվերթում, որով հայրենիք է ժամանել 29-ամյա տղան ավելի շատ ուղեւոր է եղել: Ո՞ւր են նրանք: Այսօր հաստատվեց, որ Իրանի հետ սահմանը փակ կմնա ոչ թե 2 շաբաթ, այլ 4 մինչեւ մարտի 24-ը: Մյուս կողմից, սա անվտանգության միջոց է վարակը հնարավորինս զսպելու համար, մյուս կողմից այն տնտեսության վրա է սկսում ազդել: Կորոնավիրուսը սպառնում է բեռնափոխադրմանը: Հայաստանով Ռուսաստան իրանական ապրանք արտահանողները արդեն լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ բեռնված մրգերով ֆուրերը անորոշ ժամանակով կանգնած են հայկական կողմում: