Լրահոս
Իրավական
12:06
24.03.26
87

Թմրամիջոցների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել. կա ձերբակալված

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:

Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով, և 100 գրամ կանեփի չորացված բույս:

Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն: