Լրահոս
Հասարակական
22:08
26.02.20
96

Թեհրան-Երեւան հատուկ չվերթը. Հայաստան վերադարձավ 52 քաղաքացի

Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ներկայացրեց այս թիվը որպես ապացույց աշխատանքի, որ արվում է նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: 36 մարդուն հոսպիտալացրել են սահմանային հսկիչ կետերից, մեծ մասը՝ Զվարթնոցից: Հայտնի չէ այսօր Թեհրան-Երևան հատուկ չվերթով հայրենիք վերադարձած ուղեվորներից որևէ մեկը հոսպիտալացվել է, թե ոչ: Համենայն դեպս օդանաակայանում այսօր ոչ պաշտոնական լուր է շրջանառվել՝ ըստ որի եղել են հոսպիտալացված քաղաքացիներ ու հենց այդ պատճառով է հատուկ չվերթի ինքնաթիռը մոտ ժամ ու կեսի ուշացումով վայրէջքի գիծ դուրս եկել: