Լրահոս
Տարածաշրջան
18:45
26.03.26
281

Թեհրանը ներկայացրել է հակամարտության դադարեցման իր պայմանները

Img default alt hy

Թեհրանը մտադիր է շարունակել պաշտպանվել ԱՄՆ-ից և Իսրայելից այնքան ժամանակ, քանի դեռ չի ստիպել նրանց զղջալ և չի իրականացրել սահմանված նպատակները. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Իրանցի նախարարն այս մասին հայտարարել է բրազիլացի գործընկերոջ՝ Մաուրո Վիեյրայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Արաղչին ընդգծել է Իրանի հաստատակամ վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը այնքան ժամանակ, քանի դեռ նպատակներն ամբողջությամբ չեն իրագործվել, և քանի դեռ ագրեսորները չեն զղջացել»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունն ավարտելու Վաշինգտոնի առաջարկին, այլապես Իսլամական Հանրապետությունը ստիպված կլինի բախվել լուրջ հետևանքների։ Իրանում նախկինում հայտարարել են, որ պահանջում են փոխհատուցում ռազմական գործողությունների ընթացքում պատճառված վնասի համար, տարածաշրջանում ամերիկյան բազաների փակում, ինչպես նաև երաշխիքներ, որ հակամարտությունը չի կրկնվի։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին: