Լրահոս
Տարածաշրջան
13:15
12.03.26
102

Թեհրանում հանրային տրանսպորտն անվճար կգործի

Img default alt hy

Թեհրանի նահանգապետը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Իրանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտն անվճար է աշխատելու։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը նպատակ ունի  «աջակցելու հանրությանն ու կառավարելու վառելիքի սպառումը»։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։