Լրահոս
Հասարակական
20:18
24.03.26
119

Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Մի շարք հնչեղ քրեական գործերով հայտնի փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը թալանել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դեպքը երեկ է տեղի ունեցել, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում խանգարել նախաքննությանը։

Նշենք, որ Վահան Հովհաննիսյանը որպես պաշտպան է հանդես եկել մի շարք հնչեղ գործերով։ Նա 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հայրեր Գարիկ Գալեյանի, Արա Ռոստոմյանի պաշտպանն է։ Ներկայում նա Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանն է։