Լրահոս
Քաղաքական
14:41
20.04.21
87

«Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից»

Img default alt hy

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզում մի շարք կադրային փոփոխություններ են արվել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել է, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ:

«ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասել է Էդգար Ջանոյանը:

 Հարցին, թե ով է փոխարինել Կապանի բաժնի պետին, Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալն ասել է, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:

«Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»,-ասել է Էդգար Ջանոյանը: