Լրահոս
Միջազգային
15:34
21.03.26
149

Սպանվել է ԻՀՊԿ-ի անօդաչուների ստորաբաժանման ղեկավարը, որի մասին տեղեկատվության համար սահմանված էր 10 մլն դոլար պարգևավճար

Img default alt hy

Սպանվել է ԻՀՊԿ-ի անօդաչուների ստորաբաժանման ղեկավարը, որի մասին տեղեկատվության համար սահմանված էր 10 մլն դոլար պարգևավճար։

Իրանական ընդդիմադիր աղբյուրների և սոցցանցերի հաղորդմամբ՝ Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքի Արբեկալե գյուղին հասցված գիշերային ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Սայիդ Աղաջանին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարը։ Հաղորդվում է, որ նա թաքնվում էր կնոջ հարազատների տանը։

Սայիդ Աղաջանին ընդգրկված էր իրանցի այն հինգ բարձրաստիճան հրամանատարների ցանկում, որոնց գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հայտարարել էր 10 միլիոն դոլարի չափով պարգևավճար։