Լրահոս
Զինված ուժեր
19:45
26.03.26
155

Սուրեն Պապիկյանը և Վինսեն Ժիրոն քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Img default alt hy

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։

«Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,– գրել է նախարարը։