Լրահոս
Միջազգային
19:03
21.03.26
149

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնել սեփական տնտեսությունը

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնի սեփական տնտեսությունը՝ առանց հիմնվելու միջազգային կազմակերպությունների վրա։

«ՆԱՏՕ-ն կարող է փլուզվել, ՄԱԿ-ը ազդեցություն չունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Համաշխարհային կարգի փլուզման մթնոլորտում ԵՄ-ն պետք է կենտրոնանա սեփական տնտեսական հզորության վրա, մոռանա անիմաստ «կանաչ» հիմարությունների մասին, որոնք քայքայում են մեր արդյունաբերությունն ու տնտեսությունը»,- վարչապետի խոսքերն է մեջբերել TASR լրատվական գործակալությունը։

Ֆիցոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն «կարող է փլուզվել ցանկացած պահի», և այդ գործընթացի սկիզբը կարող է դառնալ ԱՄՆ-ի դուրս գալը դաշինքի կազմից։