Լրահոս
Հասարակական
19:38
07.05.26
158

Շոկ և ցավ՝ Վեդիում. սեռական սկանդալի մութ անկյունները

Մանկապղծության գործով ձերբակալված վեդեցի տաքսիստը երկու ամսով կալանավորվել է: Նրա ենթադրյալ հանցակցին կալանավորելու միջնորդությունը դեռ քննում է Արտաշատի դատարանը: 

Սարսափելի հանցանքի մասին առաջին ահազանգերից մոտ  երեք ամիս անց է միայն քննչական մարմինը այս գործին պատշաճ ընթացք տվել, երբ մամուլը  աղմուկ է բարձրացրել՝  անչափահաս երկու քույրերի նկատմամբ սեռական բռնությունների մասին: