Լրահոս
Հասարակական
12:47
07.03.26
1 358

Սևան-Երևան ավտոճանապարհին 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է և 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։