Լրահոս
Հասարակական
22:07
18.02.20
58

ՍԴ դատավոր. «ՍԴ-ն որեւէ ընտրություն չի կեղծել»

Սահմանադրական դատարանի դատավորներից Ֆելիքս Թոխյանը ուղիղ չի պատասխանել հարցին, պատրաստվում է արդյոք օգտվել վաղ թոշակի գնալու պետության տված հնարավորությունից: Բարձր դատարանի 23 տարվա դատավորը ասել է, որ դեռ ժամանակ կա՝ այդ թեմայով հատուկ կխոսի: Խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքի վերջնաժամկետը փետրվարի 27-ն է: Թոխյանը համաձայն չէ, թե սահմանադրական դատարանը տարիներ շարունակ եղել է իշխանության ապօրինությունները դակողը: