Լրահոս
Տարածաշրջան
17:18
11.03.26
106

Սարսափից ու անորոշությունից փախչող մարդիկ. ի՞նչ են պատմում Հայաստան եկած իրանցիները

Պատերազմն իր աչքերով տեսած, իր մաշկի վրա զգացած մի 10-ամյա աղջնակի հետ է զրուցել «Հայլուրը»: Նա պատմել է՝ որ իսրայելա-ամերիկյան առաջին հրթիռների պայթյունների ժամանակ դպրոցում է եղել, լսել ահավոր ձայներ, տեսել՝ ինչպես են հարվածի ալիքից շարժվում տները: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում զոհված 1200 խաղաղ բնակիչների գրեթե 20 տոկոսը մինչև 12 տարեկան երեխաներ են: Նրանցից ավելի քան 160-ը, ինչպես հայտնել ենք, զոհվել են Մինաբի աղջիկների դպրոցին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, որը ըստ պաշտոնական Թեհրանի՝ իրականացվել է ամերիկյան Տոմահավկ հրթիռով: