Լրահոս
Իրավական
22:01
18.02.20
58

Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից լրագրողներն այսօր հետաքրքրվել են արդյոք տեղյա՞կ են Անգելա Մերկել-Նիկոլ Փաշինյան զրույցի մանրամասներից: Հայկական պարբերականներից մեկն այսօր գրել էր, որ Գերմանիա այցի ընթացքում Հայաստանի վարչապետը ստիպված է եղել պատասխանել կանցլեր Մերկելի հարցերին երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ: Ի դեպ, այսօր հետաձգվել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը, որի ընթացքում կողմերը պետք է ամփոփիչ ելույթներ ունենային ներկայացված միջնորդության վերաբերյալ: