Լրահոս
Քաղաքական
20:37
25.03.26
180

Ռադ լինելու ժամանակը. իրեն սպառել է Փաշինյանը՝ ըստ նրա նախկին կուսակիցների

ՔՊ-ականները հաշտ չեն անգամ իրենց նախկին թիմակցի՝ Հակոբ Ասլանյանի ընտրության ու գործողությունների հետ: Նրա հանդիպումը խորհրդարանի մոտ ակցիա արած անհետ կործաների հարազատների հետ ու վստահեցումները, որ երկու ամիս է մնացել ՔՊ-ականների իշխանությանը, հունից հանել է Ազգային ժողովի նախագահին ու փոխխոսնակին: Նրանք կոշտ բառապաշարով սպառնացել են դահլիճից հանել Հակոբ Ասլանյանին, ինչը նախին ՔՊ-ականի կարծիքով՝ Փաշինյանի հերթական SMS-ով է պայմանավորված: Հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ցուցադրական հրաժարվել է պատասխանել Ասլանյանի հարցին: