Լրահոս
Քաղաքական
22:15
21.03.26
201

Քոչարյանը հաջողությունը հնարավոր է համարում «Ալիևին տղա բերողների» դեմ. «Հայաստանը»՝ Աշտարակում

2018-ին «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժով վարչապետ դարձած Փաշինյանը ընտրություններից 2 ու կես տարի առաջ շանտաժի նոր ձև է գտել՝ կամ ինքը «կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանում պատերազմ կլինի»: 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ երկրի գլխին երեք արյունոտ պատերազմ բերած մարդը չի կարող պատերազմ բերողի պիտակ կպցնել նրան, ում նախագահության շրջանում անգամ միջին չափի սահմանային սրացում չի եղել: