Լրահոս
Հասարակական
22:14
19.02.20
111

Քաղաքացին օգնում է վերահսկել բիզնեսը. ՊԵԿ նախագահը գոհ է

Սահմանին կարագը զուգարանի թղթի անվան տակ մարքսազերծելու դեպքեր ՊԵԿ նախագահը բացառում է: Բիզնեսը վերահսկելու գործում իրենց օգնում են քաղաքացիները: Ամսական 26 հազար զանգ են ստանում թեժ գծին: Հիմնականում բողոքում են, որ առևտուր են արել, ՀԴՄ չեն տվել: Այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի գրառումները Անանյանին հիմք չեն տալիս մտածելու, թե վարչապետը դժգոհ է իրենց գործունեությունից: Դժգոհելու առիթ կարծես թե չպետք է լինի: Անանյանը այսօր տպավորիչ թվեր է հրապարակել Հայաստանում իշխանափոխությունից հետո ավելացած աշխատատեղերի վերաբերյալ, սակայն դժվարացել է ասել, թե դրանից որքա՞նն է նոր աշխատատեղ, որքա՞նը ստվերից դուրս բերված: