Լրահոս
Հայաստան
14:17
22.03.26
1 741

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ-ականներին. վիճաբանություն սկսվեց․ News.am

Img default alt hy

Երևանի Շենգավիթ համայնքում քիչ առաջ միջադեպ է գրանցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այցի ժամանակ։

Շենքերից մեկի պատուհանից մի քաղաքացի միջնամատ է ցույց տվել Փաշինյանին և նրան ուղեկցող ՔՊ-ականներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից հետո քաղաքացին իջել է ներքև ու վիճաբանություն է սկսվել նրա և ՔՊ-ականների միջև։

Մասնավորապես, բավականին ակտիվ քաղաքացու հետ վիճում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը հունից դուրս եկավ, երբ քաղաքացին հայտարարեց, որ իր համար ամբողջական Հայաստան է նաև Կիլիկիան, Նախիջևանը, Արցախը։

Մանրամասները՝ տեսանյութում։