Լրահոս
Միջազգային
14:58
09.03.26
91

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։

«Նորին գերազանցություն, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – ասվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը հայտնել է Թեհրանին իր աջակցությունը և նշել է Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխությունը։