Լրահոս
Միջազգային
12:06
12.03.26
292

Պուտինը դեռ պատրաստ չէ պատերազմի իրական ավարտին. Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել՝ միաժամանակ ընդգծելով, որ Կիևը ձգտում է խաղաղության, սակայն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դեռ պատրաստ չէ պատերազմի իրական ավարտին։

«Գիտեմ, որ շատերը չեն համաձայնի ինձ հետ, բայց կարծում եմ՝ դա այդպես է։ Այս պատերազմը Պուտինի պատերազմն է, և ամեն ինչ կախված է նրա կամքից… Նա փորձեց օկուպացնել մեզ և բազմաթիվ մարդկանց սպանեց։ Մենք պատասխան տվեցինք, և նա շատ զինվորականներ կորցրեց։ Նման վերաբերմունքը լիովին հասկանալի է։ Բայց մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղությունը էմոցիաների հարց չէ», - ասել է Զելենսկին։

Խոսելով համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի արևելքը Ռուսաստանին հանձնելու հնարավորության մասին՝ ուկրաինական առաջնորդը նշել է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, պետք է պաշտպանի սահմանադրությունը, երկրի և ժողովրդի անկախությունը։ Նա հատուկ շեշտել է, որ Ուկրաինան արդեն գնացել է մեծ փոխզիջումների, սակայն Ռուսաստանի համար դա քիչ է։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Ուկրաինայի անվտանգության ամենահզոր երաշխիքը։ Նա նաև չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին 2027 թվականից հետո։

Զելենսկու ձևակերպմամբ՝ Բուդապեշտի և Բրատիսլավայի պահանջները՝ վերականգնելու ռուսական նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով, շանտաժ են։

Նա նաև մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ նշելով, որ տարածաշրջանում առկա հակամարտությունը մասնակիորեն շեղում է աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից։