Լրահոս
Քաղաքական
19:23
27.03.26
147

Պուտինի հետ հանդիպում ինչո՞ւ է խնդրում Փաշինյանն ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ. մշուշոտ երկաթուղին

Խորհրդարանական ընտրություններից 72 օր առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փոխել է Ռուսաստանի Դաշնության մասին հռետորաբանությունը: Փաշինյանն անգամ հիշել է, թե աշխարհաքաղաքական ինչ քաշ ունի այդ երկիրը և ուրեմն անհրաժեշտության դեպքում ինքը պետք է Պուտինից հանդիպում խնդրի: Իսկ քաղտեխնոլոգները հիշում են ՔՊ-ականների ապագայի ծրագրերից մեկը. Հայաստանով անցնող երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ երկրի հանձնելու մտադրության մասին հայտարարելուց հետո Պուտինի հետ ի՞նչ է զրուցելու Նիկոլ Փաշինյանը: