Լրահոս
Առողջապահական
10:39
26.03.20
69

Փողոց դուրս գալու արտակարգ կանոնները

Այսօրվանից՝ առնվազն մեկ շաբաթ ապրելու ենք արտակարգ դրության ավելի խիստ ռեժիմով: Փողոց կարող ենք դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝՝ ասենք մթերային խանութ կամ դեղատուն գնալու համար: Տնից դուրս գալիս պետք է չմոռանանք անձնագիրը ու տեղաշարժման այս թերթիկը, որը ինքերս ենք լրացնում ու ստորագրում: Այսօր առավոտյան քաղաքացիների մեծ մասը դեռ տեղյակ չէր, թե սա ինչ թուղթ է ու ինչպես են լրացնում: Համենայն դեպս, Երեւանի փողոցներում մեր 5 զրուցակիցներից 3-ը եղել են առանց տեղաշարժման թերթիկի: Անտեղյակությունն է, երևի պատճառը, որ օրվա արեւոտ ժամերին, փողոցներում այնքան մարդ կա՝ ինչքան սովորական օրերին: Ամեն դեպքում, ոստիկանությունը հայտարարել էր, որ ժամը 16-ից սկսելու են տուգանել առանց թերթիկի քաղաքացիներին: Ոստիկանները կանգնեցնում են նաև մեքենաները, որոնցում երկուսից ավելի մարդ կա: Կեսօրի տվյալով, ոստիկանությունը 92 մարդու մեքենաներից իջեցրել է, որպես երրորդ անձ: Երկու ուղևորից ավելի չլինելու պահանջը վերաբերում է նաև տաքսիներին: Իսկ երթուղայիների վարորդները կարող են այնքան ուղևոր վերցնել, որքան նստատեղ կա մեքենայում: Ի դեպ, արտակարգ դրության ՝ կառավարության որոշմամբ կարող են ներգրավվել նաև պաշտպանության նախարարության ուժերը։