Լրահոս
Միջազգային
19:32
21.03.26
160

Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել անկախ դերակատարում ունենալ Մերձավոր Արևելքի հակամարտությունում

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել «անկախ դերակատարում» ունենալ Մերձավոր Արևելքի հակամարտությունում։ Այս մասին հայտնել է Նյու Դելիում Իրանի դեսպանատունը՝ Փեզեշքիանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցի արդյունքներով։

«Հղում անելով ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի ընթացիկ նախագահությանը՝ Փեզեշքիանը խմբին կոչ է արել անկախ դեր խաղալ Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու գործում»,- գրել է դեսպանատունը X-ի իր էջում։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հայտնել է, որ Իրանի նախագահը «առաջարկել է Մերձավոր Արևելքի երկրներից ստեղծել անվտանգության տարածաշրջանային կառույց, որն ուղղված կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով և առանց օտարերկրյա միջամտության»։

Իրանի առաջնորդն ընդգծել է նաև, որ տարածաշրջանում պատերազմի և հակամարտության ավարտի անհրաժեշտ պայմանը «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիայի անհապաղ դադարեցումն է, ինչպես նաև երաշխիքները, որոնք ի զորու են կանխել դրանց կրկնությունը»։