Լրահոս
Միջազգային
21:45
21.03.26
248

Պայթյուններ, հազարավոր վիրավորներ՝ Իսրայելում. Թրամփը «մենակ է մնացել» Հորմուզի նեղուցում

Ալի Խամենեիի մահվան վրեժն առնելու համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թևավոր դարձած նրա խոսքերն է գրում տարածաշրջանի ամերիկյան բազաների և Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռների վրա: 

«Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չի կարողանա վերականգնվել». սպանված գերագույն հոգևոր առաջնորդի այս խոսքն է գրված եղել հրթիռներից մեկի վրա: Իսրայելի Հայֆա և Թել-Ավիվ քաղաքներում 25 թիրախ է խոցվել: