Լրահոս
Քաղաքական
11:20
22.03.26
1 813

«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Փաշինյանը հունից դուրս եկավ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում մատ թափ է տվել արցախցի կնոջ վրա։ 

Փաշինյանը կրկին կորցրել է հավասարակշռությունը, երբ նրան հարց են ուղղել Արցախի հայաթափման պատասխանատվության մասին։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– ասել է Փաշինյանը։

Ավելին՝ տեսանյութում։