Լրահոս
Քաղաքական
21:59
23.03.26
160

Պատերազմն իրա գլխի մեջ ա. ժողովուրդը կոշտ է արձագանքում փաշինյանական սպառնալիքներին

Հայաստանի արտգործնախարարը պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում, սակայն համաձայն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» չընտրվելու դեպքում պատերազմի հեռանկարը մեծ է: «Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ»: Իրեն պատերազմով վախեցնողներին ժողովուրդը կոշտ է պատասխանում: «Պատերազմը ձեր գլխում է»՝ ասում են մարդիկ և դատապարտում երկրում վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը: